Դիզայնի ֆակուլտետի դիմորդներն այսօր կատարեցին իրենց առաջին քայլը՝ հանձնեցին ներբուհական քննությունը։
Համալսարանի բակում դիմորդները մասնակցեցին վիճակահանությանը, մտան արդեն ախտահանված, կազմ ու պատրաստ համալսարան, գրանցվեցին և սկսեցին քննությունը։
Կադրերն արդեն իսկ պատմում են քննասենյակում տիրող ստեղծագործական լռության, մատիտների ու թղթերի սահուն երկխոսության, հուզված, բայց գերազանց սպասումներով դիմորդների մասին։
Վաղն արդեն պարզ կլինի, թե ովքե՞ր են մեր ապագա ուսանողները։ Հաջողությո՜ւն ենք մաղթում բոլորիդ։