(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Նորություն

Հարգելի ուսանողներ 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը` 2019/2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՃՇՀԱՀ-ը հնարավորինս թեթևացրել է կրթական գործընթացներում ուսանողի գործառույթները:

Ստորև ներկայացվում են կատարված փոփոխությունները.

 

  • Ստուգարքով ավարտվող դասընթացներն ամփոփվելու են «Ստուգված/Չստուգված» նշումով՝ հաշվի առնելով կիսամյակի ընթացքում առաջադրված հանձնարարությունների կատարման արդյունքները, ինչպես նաև դասընթացին ուսանողի մասնակցությունը (տես համապատասխան ընթացակարգը):

 

  • Մի շարք դասընթացներին ներկայացվող պահանջները մեղմացվել են, մասնավորապես.
  1. —  որոշ դասընթացների քննություններ փոխարինվել են ստուգարքով և երկարացվել է ստուգարքների հանձնման ժամանակահատվածը, 
  2. —  որոշ դասընթացների կուրսային աշխատանքներ (ԿԱ), նախագծեր (ԿՆ) փոխարինվել են հաշվեգրաֆիկական աշխատանքներով (ՀԳԱ), որոնք    ամփոփվելու են «Ստուգված/Չստուգված» նշումով: 

 

Իրականացված փոփոխություններին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով՝ 

 

  1. Շինարարության ֆակուլտետ
  2. Ճարտարապետության ֆակուլտետ
  3. Դիզայն ֆակուլտետ
  4. Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ
  5. Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ

 

  • Ուսումնառության ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական) 2019/2020 ուսումնական տարվա համար ձևավորվելու է հաշվի առնելով առաջին կիսամյակի արդյունքները և այս կիսամյակում հանձնած քննությունների, կուրսային աշխատանքների և նախագծերի գնահատման միավորները:

ՄՈԳ-ը կարող եք հաշվել օգտվելով հետևյալ ձևաչափից

Փոխատեղումը (ռոտացիա) իրականացվելու է վերոնշյալ արդյունքներով հաշվարկված ՄՈԳ-ի հիման վրա:    

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ`

Ճարտարապետության ֆակուլտետ՝ (091) 427599,  tosar@mail.ru   

Շինարարության ֆակուլտետ՝ (091)264406,  vpartizpanyan@nuaca.am 

Դիզայնի ֆակուլտետ՝ (091)458892,  paytyantatevik@gmail.com   

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ՝ (096)367579,  sargsyan_t@nuaca.am   

Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ՝ (010)583763,  marinegrigoryan17@gmail.com   

 

15.05.20