ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այս տարի «Շինարարություն» մասնագիտության «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» կրթական ծրագրի ՇՄ-01 մագիստրոսական խմբի պրակտիկան նորարարական մեթոդով իրականացվեց։ Երկամսյա պրակտիկայի ընթացքում ուսանողները սովորեցին «Tekla» և «AUTODESK Revit» ծրագրակազմերը։ Դասընթացներն իրականացրին նույն խմբի ուսանողներ Հայկ Ղարիբյանը, Սամվել Սահակյանը և «Շենքերի նախագծում» ծրագրի մագիստրոս Աշոտ Մխիթարյանը։ Դասավանդող ուսանողներ Հայկ Ղարիբյանը «Tekla» ծրագրակազմի, իսկ Սամվել Սահակյանն ու Աշոտ Մխիթարյանը «AUTODESK Revit» ծրագրակազմի գործնական կիրառության փորձ ունեն։ Արդյունքում դասավանդող ուսանողները ձեռք բերեցին նաև դասավանդման փորձ։ Իսկ դասընթացի մասնակից ուսանողները, պրակտիկայի ավարտին ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները, ձեռք բերեցին կարևոր հմտություններ.
ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց դասավանդող ուսանողներին՝ Աշոտ Մխիթարյանին և Սամվել Սահակյանին, կատարած արդյունավետ աշխատանքի համար և համալսարանի կողմից հանձնեց շնորհակալագրեր։ Մասնակից ուսանողները ստացան վկայագրեր: Ռեկտորը նշեց, որ ձևավորվել է հրաշալի խումբ, որը մեծ հեռանկարներ ունի, և առաջիկայում ուսանողները նոր ծրագրերի կմասնակցեն՝ ամրապնդելով իրենց գիտելիքները: