(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՇԵՑԻՆՔ ՊՐՈՖԵՍՈՐ ԿԱՆԱՅԱՆԻ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Այսօր համալսարանի ճարտարապետական արվեստանոցում տոնական նիստ էր հրավիրված։ Ռեկտորը, պրոռեկտորները, ամբիոնների վարիչները, դասախոսները և իհարկե ուսանողները հավաքվել էին՝ անակնկալ մատուցելու և շնորհավորելու ճարտարապետ, ճ.թ., պրոֆեսոր, համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի առաջին դեկան Աշոտ Կանայանի 80-ամյա հոբելյանը:
Ներկաները մեծագույն հարգանքով իրենց երախտագիտությունը հայտնեցին պրոֆեսոր Կանայանին՝ համալսարանում ունեցած անգնահատելի ներդրման, ճարտարապետների բազմաթիվ սերունդներ կրթելու և ֆակուլտետի ստեղծման ու զարգացման մեջ իր ուրույն ձեռագիրը թողնելու համար:
Շնորհավորանքներին հաջորդեց պարգևատրումը: ՃՇՀԱՀ Գիտական խորհրդի որոշմամբ՝ ծննդյան 80 ամյակի առթիվ, պրոֆեսոր Աշոտ Կանայանը ստացավ դրամական պարգև:
25.09.20