(010) 303-300

ՆԿԱՐԵՑԻՆ և ԽՈՍԵՑԻՆ ՖՐԱՆՍԵՐԵՆ

Ամփոփվեց «Ես սիրում եմ ֆրանսերենը և ես խոսում եմ ֆրանսերեն» խորագրով լուսանկարչական մրցույթը, որը կազմակերպել էր ՃՇՀԱՀ-ի Ակադեմիական նվաճումների կենտրոնը՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում:  Մրցույթն անցկացվում էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ համալսարանների ֆրանկոֆոն ուսանողների միջև:

Մրցույթի ընթացքում գնահատվեցին ուսանողների լեզվական հմտությունները, լուսանկարի իրականացման տեխնիկան, գունային գամման, թեմայի ընտրությունը, ինչպես նաև գաղափարի յուրահատկությունը և հեղինակի մոտեցումը: Բոլոր աշխատանքները գնահատելուց հետո՝ 4 անդամից բաղկացած ժյուրին ընտրեց երեք լավագույններին՝ նրանց հանձնելով մրցանակներ: Խրախուսական մրցանակներ տրամադրվեցին նաև մրցույթի մասնակից մյուս բոլոր ուսանողներին:  

22.05.18