Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել են ներբուհական քննությունները: Առաջինը քննություն են հանձնում «Դիզայն» մասնագիտության դիմորդները «Գծագրություն» առարկայից: Քննությունների արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը՝ ժամը 16.00-ից հետո: Դիմորդները քննությունների արդյունքներին կարող են ծանոթանալ նաև ՃՇՀԱՀ կայքէջում:
Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն: