(010) 303-300

ՆԱԽԱԳԾԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Հանրակրթական պետական նոր չափորոշիչի պահանջներին համահունչ՝ ՃՇՀԱՀ ավագ դպրոցի 10-րդ դասարաններում իրականացվել են միջառարկայական ուսումնական նախագծեր, որոնք ընդգրկել են տարբեր առարկայախմբեր։ Նախագծային մոտեցումը նպաստել է սովորողների մեջ համագործակցային հմտությունների, ստեղծագործական մտածողության և ինքնուրույնության զարգացմանը։

Օրերս տեղի ունեցավ 2-րդ կիսամյակում իրականացված նախագծերի տարեվերջյան ցուցահանդեսը, որը համախմբել էր ոչ միայն ուսուցիչներին և սովորողներին, այլ նաև բուհի ղեկավարությանն ու ծնողներին։ Ցուցահանդեսին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը, Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը և այլք։

Ցուցադրված աշխատանքները աչքի էին ընկնում թեմատիկ բազմազանությամբ, նորարարությամբ ու գեղագիտական մոտեցումներով։ Միջոցառման եզրափակիչ հատվածում անցկացվեց հարցուպատասխան, որտեղ սովորողները մեծ ակտիվությամբ կիսվեցին իրենց փորձով, առաջացած դժվարություններով և ձեռքբերումներով։

 

09.06.25