(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՇԱԲԱԹ՝ ՀԵՌԱՎԱՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Հեռավորությունն ու շփման հեռավար եղանակը չխոչընդոտեցին ուսանողներին կազմակերպել և անցկացնել հերթական համատեղ աշխատանքային օրերը:

Դեկտեմբերի 7-12-ը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Քաղաքաշինության ամբիոնը մասնակցեց ՌԴ Տյումեն քաղաքի Տյումենի Ինդուստրիալ համալսարանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի կողմից կազմակերպված նախագծային շաբաթին, որի թեման Տյումենի կենտրոնական փողոցներից մեկի՝ Պերվոմայսկայա փողոցի վերակառուցման առաջարկության մշակումն էր:

Հեռավար ձևաչափով կազմակերպված նախագծային շաբաթին, որի ղեկավարը Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանն էր, մեր համալսարանից մասնակցում էր 7 ուսանող՝ Եվա Նազարյանը, Եվա Կարակաշյանը, Անի Ավետիսյանը, Լինա Կարապետյանը, Հասմիկ Սերգոյանը, Գայանե Մուրադյանը, Սյուզի Աբովյանը: Տյումենի համալսարանից մասնակցում էին 21 ուսանող և համալսարանի պրոֆեսորներ Ս. Կապելևան, Դ. Բուգայևը, Վ. Կոիլաչկովսկին, ինչպես նաև Տյումենի քաղաքային իշխանությունների քաղաքաշինության ոլորտի պատասխանատու Ա. Պավլյուչենկոն:

Ուսանողների և դասախոսների համախմբվածության ու նպատակասլացության արդյունքում՝ մշակվեցին մի քանի նախագծային առաջարկություններ, որոնք կներկայացվեն մոտ ապագայում:

14.12.20