Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցում կայացավ նախագծային աշխատանքների ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվեցին դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում սովորողների՝ 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի նախագծային աշխատանքները։
Նախագծային աշխատանքներն ընդգրկում էին տարբեր առարկայական ուղղություններ և թեմատիկ ոլորտներ՝ արտացոլելով սովորողների ստեղծագործական մոտեցումները, հետազոտական և միջառարկայական մտածողությունը և թիմային աշխատանքի արդյունքները։ Ընդհանուր առմամբ իրականացվել են թվով 109 նախագծային աշխատանքներ` 37 նախագծավար ուսուցիչների ղեկավարությամբ։
Նախագծային ուսուցումը դպրոցում իրականացվում է Հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում՝ նպատակ ունենալով զարգացնել սովորողների
քննական և վերլուծական մտածողությունը, հետազոտական հմտությունները, ստեղծագործական կարողությունները, խնդիրների լուծման ունակությունը, հաղորդակցման և համագործակցային հմտությունները, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու և սեփական գաղափարները ներկայացնելու կարողությունը։
Ցուցահանդեսը հնարավորություն տվեց սովորողներին ներկայացնելու իրենց կատարած աշխատանքները, պաշտպանելու գաղափարներն ու ստանալու հետադարձ կապ։ Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Առաքելյանը, Կրթության վարչության ղեկավար Անգին Մարտիրոսյանը և համալսարանի բոլոր ֆակուլտետների դեկանները: