Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առթիվ, Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, Հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել պատվավոր կոչումներ:
Նախագահի կողմից կոչումների են արժանացել նաև Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դասախոսները: Ճարտարապետներ Արսեն Առուստամյանին շնորհվել է Վաստակավոր ճարտարապետի կոչում, իսկ Սիրեկան Օհանյանին՝ Երախտագիտության մեդալ:
Վաստակավոր շինարարի կոչման է արժանացել ռուսաստանաբնակ հայազգի գործարար, «ՄոնԱրխ» ընկերության սեփականատեր և մեր համալսարանի բարեկամ ու գործընկեր Սերգեյ Համբարձումյանը: