Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացրել է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն էր:
Ծրագրի շրջանակում Մ․ Աբեղյանի անվան ավան դպրոցի աշակերտ Դավիթ Կավկասյանը մասնակցել է մրցույթին և պատրաստել է կարճ տեսահոլովակ՝ դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին:
Մրցույթի արդյունքում հաղթող 15 դպրոցների շարքում է եղել նաև Մ․ Աբեղյանի անվան ավագ դպրոցը։
Դպրոցը համալրվել է 1,000,000 ՀՀ դրամին համարժեք սպորտային մարզագույքով։