ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը 2019 թ. հունվարի 25-ին կնքված համագործակցության ծրագրի շրջանակներում հայտարարում են Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ — 2019» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և Գիտության կոմիտե է ներկայացնում գիտական խմբի հայաստանյան կողմի ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2019 թ. հունիսի 28-ը, ժամը 18:00 ներառյալ:
Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2019 թ. հուլիսի 8-ը ներառյալ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 (+112) կամ (+115) հեռախոսահամարներով: