(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ՈԱԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ

Դեկտեմբերի 10-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները: Այցի ընթացքում դիտարկվել է օտարերկրյա գործակալության կողմից տրված հավատարմագրման ազդեցությունը բուհի վրա, որակի ապահովման համակարգի զարգացումը և բուհի բարելավման ծրագրի իրականացումը։ ՈԱԱԿ մասնագետները հանդիպումներ են ունեցել բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման պատասխանատուների և ուսանողների հետ, իրականացրել են փաստաթղթերի ուսումնասիրություն։

Նշենք, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նպատակն է ծանոթանալ բուհում որակի ապահովման գործընթացներին, իսկ հավատարմագրված բուհերի պարագայում՝ նաև տեղեկանալ բարելավման պլանի իրականացման գործողություններին և արդյունքներին։

 

 

13.12.18