(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՅՑ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ «ALL4R&D» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Տեղի ունեցավ «Էրազմուս+» ծրագրի «All4R&D» նախագծի եզրափակիչ համաժողովը, որի շրջանակում իրականացվեց մշտադիտարկման այց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Այցի ընթացքում մշտադիտարկում իրականացնողները ծանոթացել են ՃՇՀԱՀ շինարարական կոնստորուկցիաների ամբիոնին կից «Սեյսմակայունությանն առնչվող հետազոտական և զարգացման միավորին», որը հիմնվել է «Էրազմուս+» ծրագրի «All4R&D» նախագծի շրջանակում: Ըստ որի՝ մշակվել են վերոնշյալ միավոր-լաբորատորիայի համար գործարար, ռազմավարական ծրագրեր, ձեռք են բերվել սարքավորումներ, նախագծի ՃՇՀԱՀ թիմ-անդամների կողմից իրականացվել են Հետազոտական ու զարգացման միավորի լրացուցիչ ու շարունակական կրթության մաս կազմող դասընթացներ:

«Նորարարական և բաց համագործակցային հարթակի միջոցով ակադեմիա-արդյունաբերություն դաշինքի խթանումը հանուն հետազոտության ու զարգացման» «Էրազմուս+» ծրագրի «All4R&D» նախագծի համակարգող Էլենա Դումովան և իր ներկայացուցչական խումբը հանդիպում ունեցան Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանի, Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանի, Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանի և Ֆինանսատնտեսական վարչության ղեկավար Փայլակ Կարապետյանի հետ՝ քննարկելով ՃՇՀԱՀ վերոնշյալ միավորի հետագա ռազմավարական զարգացման ու ֆինանսավորման հարցերը։ Քննարկման մասնակիցները հույս հայտնեցին, որ վերոնշյալ լաբորատորիան սահուն գործունեություն կծավալի նաև նշված նախագծի ավարտից հետո:

«All4R&D» նախագծի նպատակն էր նպաստել հետազոտության, նորարարության, գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցմանը Բոսնիայում և Հերցեգովինայում ու Հայաստանում ռազմավարական, գիտակրթական ու բիզնես համագործակցության խթանման միջոցով

11.10.22