(010) 303-300

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ՝ ՃՇՀԱՀ-Ի ԵՎ ՀԵՆԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակաբար ընդլայնում է իր միջազգային համագործակցությունների շրջանակը։ Այդ համագործակցությունների կարևոր փուլերից մեկը դարձավ 2025 թվականի հոկտեմբերին Չինաստանի Հենանի քաղաքաշինության համալսարանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Փաստաթուղթը միտված է երկու համալսարանների միջև արդյունավետ գործընկերության զարգացմանը՝ նպաստելով կրթական ծրագրերի փոխանակմանը, փորձի համադրմանը և համատեղ ակադեմիական հետազոտությունների խթանմանը։

Հուշագրի տրամաբանության շարունակությամբ՝ 2026 թվականի հունվարի 20-ին ՃՇՀԱՀ-ը հյուրընկալեց Հենանի քաղաքաշինության համալսարանի պատվիրակությանը՝ ներառյալ կրթական ծրագրերի պատասխանատուներին։ Աշխատանքային այցի ընթացքում քննարկվեցին համատեղ կրթական ծրագրի գործարկման հնարավոր ձևաչափերը, դասավանդման կազմակերպման մոտեցումները, ակադեմիական կազմի ներգրավման մեխանիզմները, ինչպես նաև ուսանողների փոխանակման գործընթացների հեռանկարները։

Վերոնշյալ այցն ընդգծեց երկու կողմերի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ առաջիկայում հստակ քայլեր ձեռնարկելու միջազգային կրթական փորձի ներդրման ուղղությամբ։

03.02.26