(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Նոյեմբերի 2-3-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ «Ժամանակակից տեխնոլոգիաներ քարտեզագրական նյութերի արագ ստեղծման համար» 5-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը, որը կազմակերպվել էր Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի և ՌԴ գեոդեզիական կրթության և գիտության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ։

Գիտաժողովին մասնակցում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Կադաստրի կոմիտեի, Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի, ՌԴ գեոդեզիական կրթության և գիտության զարգացման հիմնադրամի, ինչպես նաև ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց զեկույցները, իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում ցուցադրվեցին սարքերը և ծրագրերը, ինչպես նաև տեղի ունեցավ մասնագիտական հարց ու պատասխան։

05.11.21