ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
«ԱրխԴիալոգ» և «Բաց դիզայներական արհեստանոց» միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված Դիզայն-Պերսպեկտիվա VI միջազգային մրցույթը տեղի է ունեցել հունիսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Մրցույթին մասնակցում էին 18 կազմակերպություններ և այն ուներ տարբեր անվանակարգեր: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետից մասնակցել է 6 ուսանող: Դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Ալլա Օհանյանը Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի դասախոս Արամ Մուրադյանի ղեկավարությամբ «Բնակելի տարածքի ինտերիեր» անվանակարգում արժանացել է առաջին կարգի մրցանակի: Մնացած հինգ ուսանողները ստացել են մասնակցության վկայականներ:
«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել համալսարանը և ստանալ առաջին կարգի մրցանակ: Շնորհակալ եմ համալսարանին և ողջ անձնակազմին ցուցաբերած աջակցության և հոգատարության համար»,-ասաց Ալլան:
Ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթևիկ Փայտյանը արժանացել է շնորհակալական վկայականի ակտիվ մասնակցության և ծրագրին աջակցության համար: