(010) 303-300

Մեր ուսանողների հաղթանակը՝ երաժշտության բնագավառում

Օրեր առաջ տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից կազմակերպվող «Ուսանողական ֆիլհարմոնիա» երգի մրցույթ-փառատոնը: Ծրագրի նպատակն էր հայ երիտասարդությանը ժամանակակից մեթոդներով՝ մրցույթների, մրցանակների, փառատոնների միջոցով ոգևորել, հիշեցնել, սովորեցնել գենետիկորեն եկած հայկականը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից մասնակցեցին ութ ուսանող, նրանցից երկուսը՝ Տիգրան Քահվեջյանը և Ռազմիկ Քելխաչերյանը երգի մրցույթ-փառատոնին զբաղեցրեցին երկրորդ ու երրորդ պատվավոր տեղերը: Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ մաղթելով նորանոր բարձունքներ:

01.06.16