(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ

Մեր ուսանողները հերթական հաղթանակները գրանցեցին սպորտի ոլորտում: Ապրիլի 19-20-ն անցկացվող ՀՀ բուհերի 20-րդ մարզական խաղերի տղաների սեղանի թենիս մարզաձևում մեր համալսարանի թիմը գրավեց 3-րդ հորիզոնականը, իսկ անհատական պայքարում՝ մեր ուսանող Անդրանիկ Մկրտչյանը՝ կրկին 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում՝ հունիսի21-ին, տեղի ունեցավ ՀՀ բուհերի 20-րդ մարզական խաղերի գարնանային շրջանի մրցանակաբաշխությունը:

Նշենք, որ սեղանի թենիս մարզաձևում այս հաղթանակներն առաջինն էին և հետևանք՝ վերջին տարիներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի կողմից սեղանի թենիսի խմբակում կատարված աշխատանքների:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

23.06.19