(010) 303-300

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՏՅՈՒՄԵՆԻ ՙՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՇԱԲԱԹ՚-ԻՆ

Ռուսաստանի Տյումեն քաղաքի Ինդուստրիալ համալսարանում անցկացվել է ՙՈւսանողական նախագծային շաբաթ՚, որին մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները: Աշխատանքային շաբաթն իրականացրել է Բրանդենբուրգի համալսարանի պրոֆեսոր Գերխարդ Իրինգը:

Մեր համալսարանի 7 ուսանող՝ Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանի գլխավորությամբ, Տյումենի համալսարանի ուսանողների հետ կազմելով 5- ական խմբեր, պատրաստել են Տյումենի կենտրոնական տարածքների նախագծային առաջարկներ:  Աշխատանքների ավարտին՝ Տյումենի համալսարանի ռեկտորի կողմից մեր ուսանողները ստացել են մասնակցության հավաստագրեր:

Համատեղ աշխատանքային շաբաթն առանձնահատուկ է եղել նաև միմյանց մշակույթներին ծանոթանալու, նոր արժեքներ բացահայտելու առումով:  Ուսանողների խումբն այցելել է Տոբոլսկ և Աբալակ, ծանոթացել տեղի պատմամշակութային ժառանգությանը:

Ռուսաստանում մեր համալսարանի պատվիրակության անդամների վերջին կանգառը եղել է Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտը, որտեղ ծանոթացել են ուսումնական պրոցեսին, լսարաններին և մի քանի համատեղ նախագծերի վրա աշխատել:

12.01.18