Ֆրանկոֆոնիային նվիրված օրերի շրջանակներում, մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիական համալսարանում անցկացվեց ինտելեկտուալ խաղ՝ «Հարցեր՝ ֆրանկոֆոն ուսանողների համար» խորագրով:
Խաղին, ի թիվս հայաստանյան 5 բարձրագույն ուսումնական հաստատությունների, իր մասնակցությունն է ունեցել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: 4 ուսանողներից կազմված մեր համալսարանի թիմը խաղին գրավել է 3-րդ տեղը: