Սոչի քաղաքում ամփոփվեց «Ուսանողների և երիտասարդների 19-րդ համաշխարհային փառատոն»-ը, որի մեկնարկը տրվել է դեռևս 1947թ-ին Պրահայում: Այս տարի փառատոնին մասնակցում էին 185 երկրների 18-35 տարեկան ավելի քան 20000 երիտասարդներ։
Փառատոնին իր մասնակցությունն ունեցան նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները՝ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Արդեն ավանդական դարձած փառատոնը լավագույն հարթակն է՝ տարբեր ոլորտների երիտասարդներին և ուսանողական կառույցների ներկայացուցիչներին մեկտեղելու, նոր ու խոստումնալից ծանոթություններ հաստատելու համար:
Փառատոնի ընթացքում երիտասարդներն ունեցան հանդիպումներ տարբեր ոլորտներից հայտնի մասնագետների հետ, մասնակցեցին սպորտային և մշակութային մրցույթների: