(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՊԱՐԳևԱՏՐՎԵՑԻՆ «ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆ» ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Հայաստանի կանանց բարձրագույն մրցաշարերում հաջող ելույթների, ինչպես նաև միջբուհական առաջնություններում մշտապես բարձր արդյունքներ ցուցաբերելու համար, «Ռաֆայել Վահանյան» մեդալներով պարգևատրվեցին մեր բուհի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Լիլիթ Գալոյանը, ուսանողուհիներ Սիրանուշ Ղուկասյանը և Նարե Առաքելյանը: Մարտի 6-ին ռեկտորատի նիստի ժամանակ մեր շախմատիստուհիներին մեդալներն ու պատվոգրերը հանձնեցին ռեկտոր Գագիկ Գալստյանն ու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչ Հակոբ Բադալյանը:

Շնորհավորում ենք մեր համալսարանականներին, ցանկանում ենք միայն հաղթանակներ:

 

 

07.03.18