(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԿՂԻԿԸ

Ով գոնե մեկ անգամ անցել է մեր համալսարանի 3-րդ հարկի միջանցքով, նկատել է այն խորհրդավոր, աժդահա, ապակեպատ պահարանը: Գիտե՞ք՝ հետևելով անցորդների հիացական հայացքներին, տպավորություն է, թե քայլում ես հոլիվուդյան Փառքի ծառուղով, ինչ-որ հպարտություն կա և՝ ոչ պատահական:

Ապակիներից ներս դասախոսների ձեռքբերումներն են, աննկարագրելի տաղանդավոր ուսանողների թե՛ մասնագիտական, թե՛ սպորտային հաղթանակների ապացույցները: Արտաքուստ անշունչ գավաթներ, մեդալներ, պատվոգրեր, բայց տերերին հարցրե՛ք, կպատմեն, թե որքա՜ն դժվարություններ, էմոցիաներ և ապրումներ կան դրանցում:

Մի խոսքով՝ անպատմելի է: Ով տեսել է, գիտի, ով էլ չէ, հենց հիմա վեր կացե՛ք, բարձրացեք կամ իջեք 3-րդ հարկ ու դուք էլ հպարտացեք: Հետո չասեք՝ չեք իմացել:

30.05.19