ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց «Ռուսաստան. սեր առանց սահմանների» թեմայով ռուսաց լեզվի օլիմպիադան:
Օլիմպիադան նախաձեռնել են Հայաստանում ՌԴ-ի գիտության և մշակույթի կենտրոնը և ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների ասոցիացիան:
Օլիմպիադային մասնակից շուրջ 126 ուսանող կփորձեն իրենց ուժերը՝ գրելով էսսեներ՝ «Ռուսաստան և Հայաստան. հավերժ միասին», «Ռուսաստանի կերպարը՝ հայ գրականության մեջ», «Ռուսաց լեզուն՝ Հայաստանում», «Ռուսաստանի մեծանուն մարդիկ», «Իմ սիրելի ռուս հեղինակը» թեմաներից որևէ մեկով:
Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն ապրիլի 20-ին: Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ օլիմպիադային մասնակից բոլոր ուսանողներին կհանձնվեն մասնակցության վկայագրեր: