Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին ժամանել IED ինստիտուտի՝ Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչ Տամար Ջագինովան և Fashion Campus դպրոցի տնօրեն Իրինա Խառատյանը:
Այցի նպատակը՝ ուսանողներին IED ինստիտուտի և ընդունվելու կարգի հետ ծանոթացնելն էր:
Տամար Ջագինովան ներկայացրեց ինստիտուտում առկա մասնագիտությունները, ուսուցման կազմակերպումը, ուսանողների աշխատանքները: