(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵԿԻՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Այսօր օրերին Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարանում անցկացվում է <Ճարտարապետություն և շինարարություն- արդի հիմնախնդիրներ> խորագրով միջազգային 10-րդ, հոբելյանական գիտաժողովը:

Պեկինում է գտնվում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ: Թվով 10-րդ գիտաժողովին մասնակցում են պատվիրակություններ նաև Վրաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Միացյալ Նահանգներից, Ուկրաինայից, Հունաստանից, Չեխիայից, Իտալիայից: Մեր պատվիրակության ներկայացուցիչները գիտաժողովին ներկայանում են 40 գիտական հոդվածներով:

Նշենք, որ <Ճարտարապետություն և շինարարություն- արդի հիմնախնդիրներ> խորագրով միջազգային նախորդ՝ 9-րդ գիտաժողովն անցկացվել է Շոթա Ռուսթավելու անվան Բաթումիի պետական համալսարանում, իսկ 8-րդը՝ Երևանում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Ինչպես ուրախությամբ տեղեկացանք Պեկինից, որոշվել է, որ հաջորդ՝ 11-րդ գիտաժողովը նույնպես անցկացվելու է Երևանում:
Արդեն 10-րդ անգամ անցկացվող գիտաժողովի կազմակերպիչներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարանը, Չեստոհովայի տեխնոլոգիական համալսարանը, Սանկտ-Պետերբուրգի ճարտարապետաշինարարական պետական համալսարանը, Օստրավայի տեխնիկական համալսարանը, Չեխիայի համալսարանը, Ֆլորենցիայի համալսարանը:

26.09.18