Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետներն ու դիզայներները կոչվեցին՝ այլևս մագիստրոսներ:
Ուսումնական 6 տարվա քրտնաջան աշխատանքից, լսարաններում ու միջանցքներում նախագծերի շուրջ բուռն քննարկումներից հետո, 41 ճարտարապետ և 14 դիզայներ փայլուն կերպով պաշտպանեցին դիպլոմային աշխատանքները՝ արժանանալով բարձր գնահատականների և գովեստի խոսքերի:
Հատկանշական է նաև, որ գերազանց պաշտպանած ճարտարապետների թվում էին նաև 2 իրանցի ուսանող: