(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄԸ՝ ԸՍՏ ԻՏԱԼԱՑԻ ՈՒՍԱՆՈՂԻ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իտալիայի Ուդինեի համալսարանի միջև կնքված փոխըմռնման հուշագրի շրջանակում՝ արդեն ավանդույթ է դարձել ուսանողների փոխանակումը:

Այս տարի՝ սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 23-ը, մեր համալսարանի Շինարարության ֆակուլտետի Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնում է ուսումնառում Ուդինեի համալսարանի ուսանող, մագիստրանտ Ալիս Միշելինը՝ ամբիոնի վարիչ, տ.գ.դ. պրոֆեսոր Տիգրան Դադայանի ղեկավարությամբ:

Երեկ Ալիս Միշելինը ներկայացրեց «ՀՀ-ում տարածված շենքերի սեյսմիկ մոդելավորում և վերլուծություն» թեմայով ավարտական աշխատանքը: Իտալիայից ժամանած ուսանողը թեմայի մեխն էր դարձրել Սպիտակում բնակելի բարձրահարկ շենքի կառուցումը՝ հաշվի առնելով Հայաստանի՝ սեյսմիկ գոտում գտնվելու հանգամանքը:

Ալիս Միշելինը նախագիծն ամբողջական տեսքի կբերի արդեն Ուդինեի համալսարանում՝ հավելյալ հետազոտություններից հետո:

21.11.18