(010) 303-300

Մեր եռատոնն անվիճելի է

Մայիսի 9-ն աշխարհի տարբեր անկյուններում, գուցե, ծագում է ինչպես սովորական մի օր, բայց Հայաստանում այն տոն է, այն էլ` եռատոն: Արդեն 24 տարի շարունակ այս օրը հայ ժողովուրդը համախմբվում է արցախյան հերոսամարտում տարած փառավոր հաղթանակի շուրջ:

Այս տարի, սակայն, սպասումներն ու ապրումներն ուրիշ են: Ապրիլյան քառօրյա պատերազմի ցավն ու կորուստները, բայց հայ հերոս նահատակների սխրանքը, հայ մարդու սուրբ հավատն ու հույսը ստիպում են այս մայիսի 9-ն առավել կարևորել՝ ամրացնելով արյան գնով ձեռք բերված հաղթանակը եւ ազատությունը:

Հերոսացած զինվորները հերոսացան հենց այս արժեքների համար՝ հայկական հողի վրա պետք է միայն հայն ապրի:

Այսօր առավել, քան երբևէ, մայիսյան եռատոնը լիակատար տոնի իրավունք ունի: 1992թ-ի մայիսիննյան Արցախն անսասան է,1945թ-ի մայիսիննյան հայ մարշալներն ու ծովակալներն՝ անմահ, 1918թ-ի մայիսի 28-ը՝ հերոսամարտով կնքված հայոց պետականությունն՝ անբեկանելի:

Շնորհավոր քո’ տոնը, ի’մ տոնը, մե’ր տոնը: Շնորհավոր, հերո’ս:

09.05.16