Մեր համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանողների համար գարնան սկիզբը նշանավորվեց «Կովկաս» շինարարության և վերանորոգում-2018» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին նրանց ակտիվ մասնակցությամբ:
Հոբելյանական ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունը, LOGOS EXPO կենտրոնը, կայացավ 2018թ. մարտի 2-4-ը «Երևան Էքսպո» կենտրոնում: Թվով 9 երկրների 65 մասնակից կազմակերպությունների շարքում, Հայաստանի դիզայներների միավորման հովանու ներքո հերթական անգամ իրենց նախագծերը ներկայացրեցին ՃՇՀԱՀ-ի դիզայնի ֆակուլտետի ուսանողները:
Ցուցահանդեսը հնարավորություն տվեց բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնել դիզայնի ֆակուլտետում իրականցվող աշխատանքը, այցելուներին ծանոթացնել համալսարանում առկա բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին:
Ներկայացված բոլոր աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին միջազգային ցուցահանդեսի մասնակցության դիպլոմներով: