(010) 303-300

ՄԵՐ ԲԱՐԻ ՈՒ ԿԵՆՍՈՒՐԱԽ ՀԵՐՈՍԸ. ԳԱԼՈՒՍՏ ՆԱԶԱՐՅԱՆ

Ընկերները Գալուստի բացակայությունն արդեն զգում են և կարոտում: Պատերազմը մեր համալսարանի Շինարարության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ Գալուստ Նազարյանին նույնպես չխնայեց: Խելացի, կենսուրախ, ընկերասեր, գերազանց առաջադիմությամբ Գալուստն ընդամենը 2 ամսվա զինծառայող էր, երբ բռնկվեց պատերազմը՝ մյուս հայորդիների հետ նրան նույնպես անմահացնելով:

Բազմաշնորհ Գալուստն արդեն աշխատում էր: Լազերային փոքրիկ ստուդիա էր հիմնել և իր ձեռքով պատրաստում էր փայտե իրեր:

Գալուստը կմնա նրան ճանաչող բոլոր մարդկանց հիշողության մեջ հենց այսպես՝ 21 տարեկան, կյանքով լեցուն, ժպտադեմ ու բոլորին ժպիտ բաժանող:

 

01.12.20