Արսենի՝ նպատակների իրագործմանը և հարազատ բուհում ուսումնառության շարունակությանը քիչ էր մնացել: 2019թ-ի հունվարի 12-ին զորակոչվել էր ժամկետային զինծառայության և հաշված ամիսներ էին մնացել մինչև տունդարձը, երբ բռնկվեց պատերազմը…
Արսեն Կյուրեղյանը մեր համալսարանի Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի ուսանողն էր: Նվիրված ընկերասեր և անչափ հոգատար՝ թե մեծերի, թե փոքրերի նկատմամբ: Արսենին ճանաչողները Նրան հիշում են անասելի կարոտով ու բնութագրում միայն ջերմ ու դրական որակներով:
20-ամյա Արսենն անփոխարինելի էր նաև զինակից ընկերների համար: Լինելով վարորդ՝ պատերազմի ընթացքում նրանց սնունդ և զինամթերք էր հասցնում մարտերի ամենաթեժ վայրեր՝ իրականացնելով նաև զինվորների հերթափոխ:
Ապագա տնտեսագետ Արսենը մեծ ծրագրեր ուներ, վստահ էր՝ նպատակասլացության և ուժեղ կամքի շնորհիվ կյանքի է կոչելու բոլորը: Բայց կյանքն ու պատերազմն ոնողոք և անարդար գտնվեցին Նրա հանդեպ: Մեր հերոսի ուղին ընդհատվեց հոկտեմբերի 23-ին՝ Մարտունի քաղաքի ռմբակոծության ժամանակ:
Հավե՜րժ փառք քեզ, հերոս Արսեն: