(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ, ԶԻՆՎՈ՛Ր

Սահմանը պահող զինվորի հոգսով ապրելն ու նրան քաջալերելը յուրաքանչյուրիս պարտքն է: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների համար այն ոչ միայն սրբազան պարտք է, այլ նաև՝ հաճելի ավանդույթ:

Հերթական անգամ՝ Ուսանողական Խորհրդի նախաձեռնությամբ և «Հայերի Հաղթանակի ուղին» ծրագրի շրջանակներում, մերոնք Արցախում են:

Զբոսանք՝ չնաշխարհիկ բնության գրկում, այցեր՝ պատմամշակութային վայրեր, և, իհարկե, զորամասեր. զինվորների հետ հանդիպումն ամենակարևորն է:

Մինչև օգոստոսի 15-ը մեր ուսանողները կշարունակեն բացահայտել ինչպես Արցախ աշխարհն, այնպես էլ զինվորներին մտահոգող խնդիրները:

12.08.19