Պատվով տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանը և ՀՀ վաստակավոր նկարիչ, մեր համալսարանի դասախոս Հրանտ Թադևոսյանը համալրել են Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամների շարքերը՝ որպես հայկական կողմը ներկայացնող օտարերկրյա անդամներ: