ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ժամանեց Նյու Ջերսիի Ռատգերսի պետական համալսարանի պատվիրակությունը:
Հոկտեմբերի 5- 11-ը՝ ռագտերսյան պրոֆեսորներն, արդեն ավանդաբար, ՃՇՀԱՀ-ի, <Հայ օգնության ֆոնդ>-ի և <Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության> համագործակցության շրջանակներում, մեր համալսարանում դասախոսություններ կանցկացնեն՝ ուսանողների և դասախոսների լայն զանգվածի համար:
Այսօր Միացյալ Նահանգներից ժամանած պրոֆեսորներ Վահան Թանալին և Դավիթ Միքայելյանին ընդունել է ռեկտոր Գագիկ Գալստյանը: Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Գալստյանը նշել է, որ ամուր և բարեկամական հիմքերի վրա դրված այս համագործակցությունը լուրջ հեռանկարների գրավական է ինչպես համալսարանների, այնպես էլ ուսանողների և դասախոսների համար:
Բոլոր հետաքրքրված դասախոսներին և ուսանողներին ներկայացնում ենք ռատգերսյան պրոֆեսորների՝ մեր համալսարանում կայանալիք դասախոսությունների ժամանակացույցը:
Հոկտեմբերի 5-ին Վահան Թանալը հանդես կգա <Շուկայագիտություն, գործարարություն, զարգացում և վաճառք> և <Ռիսկերի կառավարում> թեմաներով:
Հոկտեմբերի 6-ին՝ Դավիթ Միքայելյանը և Վահան Թանալը՝ <Նյու Յորքի մետրոպոլիտենի թիվ 7 երթուղու նախագծումն ու շինարարությունը> թեմայով:
Հոկտեմբերի 8-ին՝ Մոհսեն Ջաֆարին՝ <Էներգետիկ համակարգերի կառավարում>, իսկ Մաթ Ջոկայտիսը և Նիշան Չորբաջյանը՝ <Ենթակառուցվածքային ծրագրերում էներգետիկ համակարգերի կառավարման բնապահպանական ասպեկտները> թեմաներով:
Հոկտեմբերի 9-ին՝ Ալի Մահերը՝ <Հեղուկացման գործընթացի մեղմացման նպատակով հիմքերի բարելավման մեթոդներ>, իսկ Քլիֆտոն Լեյսին՝ <Արտակարգ իրավիճակներում արձագանքման կառավարում> թեմաներով:
Հոկտեմբերի 11-ին՝ Նիշան Չորբաջյանը և Արամ Սեթյանը՝ <Ձեռներեցություն> թեմայով: