(010) 303-300

Մեկնարկեց Erasmus+ FLEXWBL ծրագիրը

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ FLEXWBL «Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Այս նպատակով համալսարանը հյուրընկալեց Երևան ժամանած գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ծրագրի գլխավոր նպատակը աշխատանքային հիմունքներով ուսուցման իրականացման համար հարթակ ստեղծելն է Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության համակարգում։ 

Ծրագրի մեկնարկային հանդիպմանը հանդես եկավ ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր  պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը։ Ողջունելով ներկաներին, պարոն Վարդանյանն ընդգծեց աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպման կարևորութրունը մեր բուհերի համար, ինչպես նաև իր շնորհակալական խոսքն ուղղեց Եվրոպական Միությանը, որը մեծ աջակցություն է ցուցաբերում կրթության ոլորտի զարգացմանը՝ ԷՐԱԶՄՈՒՍ+ ծրագրի միջոցով։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրեց նաև, որ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնութամբ   ներկայումս Հայաստանյան բուհական համակարգում տեղի են ունենում խոշոր և հետաքրքիր բարեփոխումներ, նշելով <<Կրթության և գիտության մասին>> նոր օրենքի նախագիծը։ 

 

 Մեկնարկային հանդիպմանը մասնակցեցին Տվերի պետական համալսարանի (քՏվեր, ՌԴ), Պերմի պետական համալսարանի (քՊերմ, ՌԴ), Դոնի պետական տեխնիկական համալսարանի (քԴոնի Ռոստով, ՌԴ), Լիեպայայի համալսարանի  (քԼիեպայա, Լատվիա), «Էնիոստւդիո» (քՏվեր, ՌԴ) կազմակերպության, «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման դաշնային ծառայությունների ոլորտի ադմինիստրատիվ աշխատողների և մասնագետների վերապատրաստման առաջադեմ ինստիտուտի (ք Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԴ),   Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Գավառի պետական համալսարանի   և ՃՇՀԱՀ-ի, ինչպես նաև Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները։

Մասնակիցները քննարկեցին FLEXWBL Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա պլանավորված աշխատանքները և սպասվող արդյունքները, ինչպես նաև ներկայացրեցին իրենց համալսարանները և կազմակերպությունները։

18.12.19