(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿԵՑ 2020-2021թթ. ՈՒՍՏԱՐՎԱ ՌԵԿՏՈՐԱՏԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, տեղի  ունեցավ 2020-2021թթ. ուստարվա ռեկտորատի առաջին նիստը:

Նիստի մեկնարկին պարոն Վարդանյանը ներկաներին շնորհավորեց  նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ բոլորին մաղթելով առողջ, բեղուն, նոր ձեռքբերումներով  հարուստ  տարի: Օրակարգային 1-ին հարցի շրջանակում Ֆակուլտետի  դեկանները ներկայացրերցին, որ  1-ին կուրսի ուսումնական պրոցեսը սկսվել է առանց խոչընդոտների և հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:

Նիստի ընթացքում քննարկվեց  2019-2020թթ. ուստարվա գարնանային քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանի կազմակերպմանը վերաբերյալ հարցեր և 2019-2020թթ. ուստարվա ուսումնական և արտադրական պրակտիկաներին չմասնակցած ուսանողների պարակտիկայի կազմակերպման հարցը:

Որոշվեց՝ 2-րդ լուծարքային շրջանը սահմանել ս.թ. սեպտեմբերի 7-ից 11-ը, իսկ զինվորական ծառայությունից զորացրված և վերականգնված ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաները անցկացնել անվճար հիմունքներով:

 

03.09.20