Ժամեր առաջ Աղվերանում մեկնարկեց «Համալսարանի զարգացման հեռանկարները» խորագրով երկօրյա համաժողովը, որի նպատակը, առաջացած մարտահրավերների, համալսարանի զարգացման նոր, հնգամյա ռազմավարական ծրագրի մշակումն է՝ ներգրավվելով ողջ մտավոր և գիտական ներուժը։
Աշխատաժողովին ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վ. Ասատրյանը և ռեկտոր Ե. Վարդանյանը կարևորելով նմանօրինակ համաժողովները և մաղթելով ներկաներին արգասաբեր և բեղուն աշխատանք։ Համաժողովի ընթացքում համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչները հանդես կգան զեկույցներով, որոնք նվիրված են մասնագիտական կրթության որակի բարձրացմանը, գիտական հետազոտությունների հեռանկարային ուղղություններին, համալսարանի ֆինանսավորման հնարավոր նոր աղբյուրներին և այլ ռազմավարական կարևոր հարցերին:
Աշխատաժողովի ընթացքի, զեկույցների և համընդհանուր քննարկումների մասին ամփոփ տեղեկություններ կհրապարակենք ավելի ուշ: Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքէջի թարմացումներին: