(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՊՐՈՂ ՊԱՍՏԱՌ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ Հայֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ցուցասրահում տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Գոհար Գիժլարյանի անհատական ցուցահանդեսը՝ «Ապրող պաստառ» խորագրով:

Ցուցահանդեսի ընթացքում արվեստի սիրահարները վայելեցին ոչ միայն գրաֆիկական պաստառների ցուցադրությունը, այլև իրական մուլտիմեդիա կատարում, որը զուգորդված էր երաժշտությամբ ու մնջախաղային ներկայացմամբ՝ ստեղծելով յուրօրինակ մթնոլորտ և պաստառներին հաղորդելով կենդանության ու հուզականության շունչ։

Իր մտահղացմամբ ու ձևաչափով աննախադեպ այս նախաձեռնությունը բացահայտեց ուսանողուհու մտածողության թարմությունն ու գեղարվեստական մոտեցման համարձակությունը։

Ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 30-ը, յուրաքանչյուր օր՝ 11:00-19:00-ն։

23.04.25