(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՙՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ՚ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այս տարի ՙՃարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները՚ խորագրով XII միջազգային գիտաժողովը տեղի է ունենալու Սանկտ-Պետերբուրգի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում՝ նոյեմբերի 25-26-ը: COVID-19 համավարակով պայմանավորված՝ այն կանցկացվի հեռակա եղանակով:

Գիտաժողովի նպատակը ​​հետազոտությունների արդյունքների փոխանակումն է, դրանց կիրառումը ճարտարապետության և շինարարության ոլորտում և միջազգային գիտական ​​համագործակցության ձևավորումն ու ամրապնդումը տարբեր երկրների համալսարանների միջև:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների, գիտաշխատողների և դասախոսների կողմից ներկայացվել է 18 գիտական հոդված:

Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Սանկտ-Պետերբուրգի ճարտարապետա-շինարարական պետական համալսարան, Ֆլորենցիայի համալսարան, Մոսկվայի Շինարարական պետական համալսարան, Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարան, Օստրավայի տեխնիկական համալսարանը, Ամերիկյան Ռատգերսի համալսարանը, Բաթումիի Շոթա Ռուսթավելու պետական համալսարանը, Վրաստանի ավիացիոն համալսարանը, Լեհաստանի Չեստոխովայի տեխնոլոգիական համալսարանը:

25.11.20