ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցան Մ․Աբեղյանի անվան ավագ դպրոցի ընդունելության առաջին քննությունները։ Դիմորդները առաջին քննությունն են հանձնում «Մաթեմատիկա» առարկայից՝ «Ֆիզմաթ (Ինժեներ-շինարարական ուղղվածություն)» և «Տնտեսագիտական (Շինարարական ուղղվածություն)» հոսքերի ընդունելության համար։
Նշված հոսքերի համար «Ֆիզիկա» առարկայի քննությունը տեղի կունենա հուլիսի 12-ին։
«Մաթեմատիկա» առարկայի քննության արդյունքները կհրապարակվեն ավագ դպրոցում քննության հաջորդ օրը՝ ժամը 12։00-ից հետո:
Բարի՛ երթ Ձեզ, սիրելի դիմորդներ։