(010) 303-300

ՄԱՔՐԵՑԻՆՔ ԵՎ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆՔ ԿԱՆԱՉ, ԵՐԿԱՐՈՏՆ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ

Ինչպես ասում են՝ որքան մաքուր է քեզ շրջապատող արտաքին աշխարհը, այնքան էլ մաքուր է ներսդ՝ միտքդ ու հոգիդ: Սրանք զուտ բառեր չեն, բացարձակ ճշմարտություն են, և, պատահական չէ, որ արդեն ավանդույթ դարձած համաքաղաքային շաբաթօրյակը տներից դուրս է բերում մեծ ու փոքրին՝ բակն ու քաղաքը մաքրելու, հավաքելու, ծառ տնկելու և ջրելու:

Ուսամողական խորհրդի նախաձեռնությամբ ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տարածքն այսօր նույնպես մարդաշատ էր՝ կռացած, դույլերով, աղբի տոպրակներով, տնկիներով ու սերմերով ծանրաբեռնված ուսանողներով և համալսարանի աշխատակիցներով: 

Շաբաթօրյակի գլխավոր զարդը 9 մետրանոց եղևնին էր, որը մեր համալսարանին է նվիրել գործարար Վահան Սնխչյանը: Միայն տեսնե՜ք, թե համատեղ ուժերով մշտադալար հսկային տնկելուց հետո մեր ծառաշատ բակն ի՜նչ շքեղ տեսք ստացավ:

Աղբից ազատագրված տարածք, իրենց աշխատանքից գոհ ու երջանիկ ուսանողներ և այդ ամենին վերևից հետևող արև ու արդեն բողբոջած ծառեր: Սա մեր համալսարանն է:

23.03.19