Ուսանողական խորհրդի հրավերով, համալսարան էր այցելել ուսանողների կողմից շատ սիրված ճարտարապետ Մարկ Գրիգորյանը։ Հանդիպումը տարբերվող ձևաչափով էր, քանի որ Մարկ Գրիգորյանը մեկ ժամով դարձել էր ուսանողների բնորդը և ընթացքում պատասխանում էր նրանց հարցերին։
Պարոն Գրիգորյանը սիրով պատմեց իր կյանքից դրվագներ` Հայաստանից դուրս ապրելու , կարոտի, սիրո և ընթերցանության մասին:
«Գրքեր կան, որ հեշտ են կարդացվում, բայց դժվար է ընկալվում նրա տակ թաքնված խորը իմաստը»,- նշեց պարոն Գրիգորյանը և վստահեցրեց, որ հանդիպումները կլինեն շարունակական։