(010) 303-300

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ELSEVIER-Ի ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻՆ

Տեղեկատվական և վերլուծական նախաձեռնությունների  առաջատար  Elsevier կազմակերպությունը մարտի 1-12-ը անցկացրեց առցանց անվճար դասընթացների շարք (ռուսերեն)՝ գիտական ու գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվողների, ոլորտի վարչական աշխատողների, ինչպես նաև հրատարակիչների ու խմբագիրների համար:

Դասընթացը բաղկացած էր բազային ու ընտրանքային մոդուլներից (18 ժամ): Նպատակն էր տեղեկություններ տալ Elsevier-ի մասնագիտական գործիքակազմի (Scopus, ScienceDirect, Mendeley, SSRN, Journal Finder, Journal Insights և այլն), ինչպես նաև միջազգային շտեմարաններում ինդեքսավորված գիտական ամսագրերում տպագրվող հոդվածների պատրաստման կարգի  վերաբերյալ: Դասընթացին մասնակցեցին և հավաստագրեր ստացան Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը, Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը, Լեզուների կենտրոնի ղեկավար Սիրանուշ Հովհաննիսյանը, Գիտական քաղաքականության վարչության աշխատակից Քրիստինա Խաչատրյանը, դիզայնի ամբիոնի դոցենտ Անի Աճառյանը և այլ աշխատակիցներ։

 

30.03.21