(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՅԱԿՈԲՈՒՍ+ 2022 Թ.» ՄՐՑՈՒՅԹԻՆ

Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Էմմա Հարությունյանը, նույն ամբիոնի ասիստենտ Արև Սամուելյանը և 9 մագիստրոսներ Լիեժում մայիսի 30-ից հունիսի 6-ը մասնակցեցին միջազգային «Յակոբուս + 2022 թ.» ուսանողական համատեղ մրցույթի աշխատանքներին:

Հինգ երկրից (Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից ու Հայաստանից) ներկայացել էին 17 դասախոս ու 92 ուսանող, որոնք մշակել էին 39 խմբակային ու անհատական նախագծեր: Աշխատանքների ներկայացումը գծագրային մասերով և աշխատանքային մակետներով տեղի ունեցավ հունիսի 2-ին:

Ֆրանսիացի, իսպանացի և բելգիացի ուսանողների համար առաջադրված թեման՝ «Վիեննայի Մխիթարյան միաբանության համալիրի ռևալորիզացիան», նրանց մագիստրոսական աշխատանքն էր: Նրանք շարունակելու են անհատապես զարգացնել աշխատանքները և կպաշտպանեն իրենց ավարտական թեզերը հուլիսին: Նշենք, որ ՃՇՀԱՀ-ում ու Ռեգենսբուրգի համալսարանում ծրագիրը ներդրված է մագիստրատուրայի առաջին կուրսում:

Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին գլխավոր՝ «Ռաֆայել Բալտար» մրցանակով և հինգ ազգային մրցանակներով: Հայկական մրցանակը շնորհվեց «Արևիկ Կազանճյան և Վանես Աղջո» թիմին:

Գործուղման ընթացքում անցկացվեցին արդյունավետ հանդիպումներ: Երկկողմ և հնգակողմ պայմանագրեր ստորագրվեցին առաջիկա վեց տարիների ընթացքում «Յակոբուս+» ծրագրի շարունակության համար:

11.07.22