Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից անցկացվում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթը, որին մասնակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ․ Աբեղյանի անվան ավագ դպրոցը։
Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գրիշա Թամազյանը ներկայացրել է տեսանյութ, որտեղ յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլվում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին պատկերացումները։ Մրցույթի առաջին փուլում Հայաստանի Հանրապետությունից ներկայացվելու է երկու տեսանյութ, որոնցից մեկը Գրիշա Թամազյանին է։ Նա հաղթող է ճանաչվել հանրապետական մրցույթում և արժանացել է պատվոգրի։
Միջազգային մրցույթի երկրորդ փուլում՝ 2021թ. հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, իրականացվում է առցանց քվեարկություն, որին կարող են մասնակցել մրցույթի պաշտոնական կայքի բոլոր այցելուները։
Մեր դպրոցի աշակերտ Գրիշա Թամրազյանի կողմից ներկայացված տեսանյութի օգտին կարող եք քվեարկել հետևյալ հղումով: