(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱԳԱՐԻՆԻ 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսանողները մասնակցել են Սարատովի Յու. Գագարինի անվան պետական տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Գագարինի համաստեղություն» ստեղծագործական գեղարվեստական աշխատանքների մրցույթին:

Մրցույթը կազմակերպվել էր Գագարինի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:

Մրցույթին մասնակցել են Միջին մասնագիտական կրթության քոլեջի 7 ուսանողներ, որոնք արժանացել են միջազգային դիպլոմների, իսկ քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանին հասցեագրվել է շնորհակալական նամակ՜ ուսանողներին աջակցելու համար

12.05.22