Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ Ճարտարապետության ֆակուլտետի նախաձեռնությամբ իրականացվող «Հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ» ծրագրի շրջանակում հյուրընկալեցինք «MetrMark» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Դավիթ Ներսիսյանին: Հանդիպման ընթացքում պարոն Ներսիսյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ «Էսթետիկ բետոնը միջավայրի մեջ» թեմայով: Ներկայացվեցին էսթետիկ բետոնի տեսակները, դեկորատիվ բետոնի ստացման եղանակները, ինչպես նաև բետոնի արտադրության առանձնահատկությունները: Հանդիպմանը մասնակցում էին նաև այլ ֆակուլտետների ուսանողներ: Հանդիպման ընթացում տեղի ունեցավ հարց ու պատասխան, մասնագիտական փորձի փոխանակում և քննարկում:
Ինչպես տեղեկացրեց ֆակուլտետի դեկան Ա. Շատվորյանը հանդիպումները կլինեն շարունակական: