(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՀԱՀ

Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակում ՃՇՀԱՀ են այցելել 50 հիմնական, 112ավագ, Այգեղատի ավագ, Ապարանի ավագ, Արամուսի միջնակարգ, Արմավիրի թիվ 4, Բյուրեղավանի ավագ, Դիլիջանի թիվ 5 ավագ, Եղվարդի ավագ, Սևանի ավագ, Ճամբարակի ավագ դպրոցները և Գյումբու «Ֆուտոն» վարժարանը: Աշակերտները համալսարանում ծանոթացան մասնագիտություններին, լսարաններին, լաբորատորիաներին, արվեստանոցներին, շրջեցին բոլոր ֆակուլտետներում:

ՃՇՀԱՀ-ը հագեցած է նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով, առկա են դասապրոցեսին անհրաժեշտ մասնագիտական բոլոր լաբորատորիաները, ինչպես նաև առկա են ճարտարապետական և դիզայներական արվեստանոցները, որոնք ևս արժանացել են աշակերտների ուշադրությանը:

Այցերի ժամանակ աշակերտների համար կազմակերպվել են սեմինարներ, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը և Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը ներկայացրել են համալսարանը: Դիզայն ֆակուլտետը ներկայացրել են դասախոսներ Անի Աճառյանը և Նարինե Արշակունին, իսկ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետը ներկայացրին Ազատ Սմբատյանը և Լիանա Օհանյանը: Համալսարանի աշխատակիցները նշեցին, որ համալսարանում բացի մասնագիտական գիտելիքներ ստանալուց ուսանողները հնարավորություն ունեն խորապես ուսումնասիրել օտար լեզուներ, իսկ ուսումնական պլանից դուրս կարող են մասնակցել նաև մասնագիտական տարատեսակ ծրագրերի ուսուցմանը: Այնպես որ մրցունակ և պահանջված մասնագետ դառնալու բոլոր պայմանները ստեղծված են:

03.04.23